Գեներալիզացված տագնապային խանգարումը հոգեկան վիճակ է, որն արտահայտվում է կյանքի տարբեր ասպեկտերի հանդեպ դրսևորվող անվերահսկելի և ոչ համարժեք տագնապով։ Գեներալիզացված տագնապային խանգարմամբ (ԳՏԽ) անձանց համար մշտական և համառ տագնապի վերահսկումն իսկական մարտահրավեր է, որը կարող է դրսևորվել չնչին պատճառներով։ Այն տարբերվում է պարզ անհանգստությունից իր երկարտևությամբ և ինտենսիվությամբ։ Այն կարող է տևել օրեր, նույնիսկ՝ ամիսներ և ազդել մարդու ֆունկցիոնալության և բարեկեցության վրա։
Ձեզ ներկայացնում գեներալիզացված տագնապային խանգարման վերաբերյալ մի քանի հիմնական կետեր։ Այսպիսով՝ ԳՏԽ-ի հիմնական ախտանիշները դրսևորվում են ֆիզիկոլոգիական, հուզական և կոգնիտիվ ոլորտներում։
Ֆիզիոլոգիական ախտանիշները հետևյալն են՝- Հոգնածություն
- Մկանային լարվածություն
- Սրտի ռիթմի փոփոխություններ
- Մարսողության խանգարում
- Քնի խանգարում
- Տրամադրության տատանումներ
- Վախ և անհանգստություն
- Դյուրագրգռություն
- Բացասական հույզերի ազդեցության երկարտևություն
- Հույզերի կառավարման դժվարություններ
- Կպչուն մտքեր կապված կյանքի տարբեր ոլորտների հետ
- Ուշադրության կենտրոնացման դժվարություններ
- Մտապահման դժվարություններ
- Հիշողության խանգարումներ
ԳՏԽ-ի պատճառները տարբեր են և հաճախ ոչ հստակ։ Այնուամենայնիվ կան մի շարք հեազոտություններ, որոնք գտնում են, որ գենետիկական, նյարդաբանական և միջավայրային գործոններն են նպաստում այս խանգարման դրսևորմանը։ Տրավմատիկ փորձը, ընտանական և միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները կարող են հանգեցնել գեներալիզացված տագնապային խանգարման։
ԳՏԽ-ի դեպքում անհրաժեշտ է համալիր մոտեցում։ Արյդունավետ է դիմել նյարդաբանի, հոգեբանի կամ ցուցման դեպքում՝ այլ մասնագետի խնդիրը հաղթահարելու համար։
Գեշտալտ թերապիան ևս արդյունավետ է տագնապային խանգարման դեպքում, ուստի կարող եք դիմել նաև մեր կենտրոնին։