ԲԻԶՆԵՍԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք տրամադրում ենք բիզնես խորհրդատվություն և կազմակերպական զարգացման ծառայություններ, որոնք ուղղված են կառավարման արդյունավետության բարձրացմանը, թիմային դինամիկայի կարգավորմանը և առաջնորդության ամրապնդմանը։

Մեր աշխատանքը հիմնված է գեշտալտ մոտեցման, կազմակերպական հոգեբանության և քոուչինգային տեխնոլոգիաների համադրության վրա՝ ապահովելով համակարգային և երկարաժամկետ արդյունք։

Անձնակազմի փափուկ հմտությունների զարգացման ծրագրեր

  • Կազմակերպությունների համար մշակված կիրառական դասընթացներ՝ ուղղված հաղորդակցման, թիմային համագործակցության, էմոցիոնալ ինտելեկտի, սթրեսակայունության և առաջնորդական հմտությունների զարգացմանը։
  • Ծրագրերը հարմարեցվում են կոնկրետ կազմակերպության մշակույթին և ռազմավարական նպատակներին։

Փափուկ հմտությունների գնահատման մեթոդաբանություն

  • Մշակում և կիրառում ենք անձնակազմի փափուկ հմտությունների գնահատման գործիքակազմ։ Սա հնարավորություն է տալիս կազմակերպությանը ունենալ չափելի պատկեր աշխատակիցների զարգացման կարիքների վերաբերյալ։

Կազմակերպական մշակույթի ներդրում և զարգացում

  • Աջակցում ենք կազմակերպություններին մշակույթի ձևավորման և փոփոխության գործընթացում։

Կազմակերպական ախտորոշում

  • Դաշտի վերլուծություն, կառավարման գործընթացների ուսումնասիրություն և զարգացման ռազմավարության մշակում։

Առաջնորդության զարգացում

  • Էմոցիոնալ ինտելեկտ, սթրեսակայունություն և դիալոգիկ առաջնորդություն։

Թիմային դինամիկա

  • Խմբային գործընթացների կարգավորում և արդյունավետ համագործակցության ձևավորում։

Քոուչինգ ղեկավարների համար

  • Անհատական և թիմային քոուչինգ՝ նպատակների հստակեցման և ռազմավարական որոշումների կայացման համար։