Մասնագիտական այրում

Մասնագիտական այրումը հոգեսոմատիկ վիճակ է, որն առաջանում է աշխատավայրում երկարատև և շարունակական լարվածության  պատճառով։ Այս երևույթը կարող է հանդիպել բոլոր ոլորտների մասնագեների մոտ։

Մասագիտական այրմանը նպաստող գործոններն են հստակ և պարտադիր աշխատանքային պահանջները, լարվածությունը՝ կապված իրականացվող աշխատանքների վերջնաժամկետի հետ,  աշխատանակիցների և գործատուի հետ հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատակցի և կազմակերպության արժեհամակարգերի տարբերությունը։

Այրմանը բնորոշ առանձնահատկություններն են՝

  • Ֆիզիկական և հուզական սպառվածության զգացումը
  • Մշտական հոգնածություն
  • Անքնություն
  • Ախորժակի փոփոխություններ

Նկատվում է անտարբերություն անշխատանքի հանդեպ, մոտիվացիայի նվազում, վատատեսական դիրքորոշում ապագայում մասնագիտական գործունեության վերաբերյալ, ինչը ազդում է ազդում է աշխատանքի արդյունավետության վրա։

Այն նաև բացասաբար է ազդում հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տագնապային խանգարման, դեպրեսիվ վիճակների և այլ հոգեբանական խնդիրների։ Երբեմն, որոշ մասնագետներ, կարող են հեռանալ աշխատանքից կամ ազատվել պաշտոնից, ինչը շատ դեպքերում ավելի է բարդ վիճակի է հանգեցնում։

Մի՛ մոտացեք հոգ տանել Ձեր ֆիզկական և հոգեկան առողջության մասին։ Արձակուրդն օգտագործեք հանգստանալու համար։ Իսկ աձնային աճի համար կարող եք նաև դիմել մեր կենտրոնի մասնագետներին։