Slide title

Tell your story

Կրթական Ծրագիր

Միջազգային չափորոշիչներին համապատասխան մասնագիտական կրթություն գեշտալտ թերապիայի ոլորտում։
Ծրագրերը կառուցված են European Association for Gestalt Therapy (EAGT) և EAGT GPO չափանիշներին համապատասխան։
Տեսություն, անձնական փորձառություն և պրակտիկա՝ մասնագիտական ամբողջական ձևավորման համար։

Գեշտալտ 1+2. Գեշտալտ թերապևտների պատրաստման հիմնական ծրագիր

4-ամյա մասնագիտական կրթական ծրագիր՝ գեշտալտ թերապևտների պրոֆեսիոնալ պատրաստման համար՝ Ռուսալեզու Գեշտալտ Ինստիտուտների Ասոցիացիայի (АРГИГТ) ( https://argigt.ru/institutam/standarty.html ) և Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի (EAGT) (https://eagt.org/home/home/gt-menu/what-is-eagt/training-standards/) կրթական չափորոշիչներին համապատասխան։

Գեշտալտ 1+2 ծրագիրը հանդիսանում է գեշտալտ թերապևտների մասնագիտական պատրաստման միասնական կրթական ծրագիր (I և II աստիճան), որն իրականացվում է 4 տարվա ընթացքում և ներառում է տեսական ուսուցում, փորձառական աշխատանք, անձնական թերապիա, սուպերվիզիա և թերապևտիկ պրակտիկում։

Կազմակերպական Գեշտալտ

Կազմակերպական Գեշտալտ 2-ամյա միջազգային կրթական ծրագիրը ուղղված է կազմակերպությունների, ղեկավարների և թիմերի հետ մասնագիտական աշխատանքի զարգացմանը՝ գեշտալտ մոտեցման, համակարգային մտածողության և կազմակերպական դինամիկայի հիման վրա։ Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքը, փորձառական ուսուցումը և գործնական կիրառումը՝ նպաստելով ղեկավարական արդյունավետության, կազմակերպական մշակույթի և թիմային համագործակցության զարգացմանը։

Միջազգային կրթական ծրագիրը հիմնված է գեշտալտ մոտեցման, կազմակերպական դինամիկայի և EAGT GPO չափորոշիչների վրա։