Կարևոր է հոգ տանել հոգեբանական բարեկեցության մասին
Նկատե՞լ ենք արդյոք, որ պանդեմիան, պատերազմները, համաշխարհային տնտեսական և քաղաքական ճգնաժամը, մեդիան, թողնում են իրենց ազդեցությունը մեր վարքի, տրամադրության, աշխատունակության վրա՝ քամելով հոգեկանի ռեսուրսները։
Վիճակագրությունը
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն այսօր հայտարարում է, որ անգամ պանդեմիայից առաջ՝ 2019 թվականի վիճակագրությանը համաձայն, յուրաքանչյուր 8 մարդուց 1-ն ունի որևէ հոգեկան խանգարում։ Այժմ այս ցուցանիշներն ավելի բարձր են ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։
Ցուցանիշներն իհարկե հուսադրող չեն, բայց երբ ինքներս ենք վերցնում սեփական անձի բարեկեցության ապահովման պատասխանատվությունը, կարող ենք փոխել ինչպես մեր կյանքի որակը, այնպես էլ վիճակագրությանը։
Եկեք օրվա ավարտին մտածենք, թե այսօրվա քանի՞ ժամը կամ գոնե րոպեն ենք տրամադրել սեփական անձի մասին հոգ տանելուն։ Հո՞գ ենք տարել մեր մասին, թե՞ կատարել մեխանիկական գործողություններ։ Ինչպիսի՞ն էր այսօրվա ճաշը: Կրկին արագ կերանք, որ անցնենք գործի, թե՞ այս անգամ հասցրինք համը զգալ։ Անդադար աշխատելիս գոնե մի պահ նայեցի՞նք պատուհանից, հասցրի՞նք սուրճը տաք խմել, ժամանակ ունեցա՞նք մտածելու, թե ինչպես ենք։
Եթե ժամանակ գտնեք ու մտածեք այն մասին, թե ինչպե՞ս եք, զգաք սեփական կարիքներն ու հասկանաք, որ օգնություն է պետք, ապա իմացեք, որ Էլ-Պի Հոգեբանական Կենտրոնը պատրաստ է աջակցել Ձեզ։