ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Գեշտալտ հոգեթերապիայի և քոուչինգի միջազգային ինստիտուտը» միջազգային կրթական և մասնագիտական կառույց է, որը իրականացնում է գեշտալտ մոտեցման վրա հիմնված հոգեթերապևտական և քոուչինգային կրթական ծրագրեր։Ինստիտուտի գործունեությունը ուղղված է անձնական և մասնագիտական զարգացմանը, ինքնագիտակցության խորացմանը և մասնագիտական կարողությունների ձևավորմանը։ Մենք առաջարկում ենք երկարաժամկետ կրթական ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, սուպերվիզիա, ինտենսիվ սեմինարներ և գործնական ուսուցում՝ համապատասխան միջազգային մասնագիտական չափանիշներին։Մեր ծրագրերը կառուցված են փորձառական ուսուցման սկզբունքով՝ ապահովելով տեսության և պրակտիկայի համադրություն։ Դրանք հնարավորություն են տալիս մասնակիցներին ձևավորվել որպես գեշտալտ հոգեթերապևտներ և գեշտալտ քոուչներ՝ զարգացնելով մասնագիտական ինքնություն, էթիկական պատասխանատվություն և խորացված աշխատանքային հմտություններ։Ինստիտուտը համագործակցում է միջազգային մասնագետների և կրթական կառույցների հետ՝ ապահովելով որակյալ կրթական միջավայր և մասնագիտական համայնքի զարգացում։
ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գեշտալտ թերապևտ, սուպերվայզեր, քոուչ
IIGTC հիմնադիր
Պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման հոգեբանության» ամբիոնի վարիչ
Գեշտալտ Թերապիայի և Խորհրդատվության Մոսկովյան ինստիտուտի թրեյներ
EAGT անդամ
Լաուրա Պետրոսյան
