ԲԻԶՆԵՍԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք տրամադրում ենք բիզնես խորհրդատվություն և կազմակերպական զարգացման ծառայություններ, որոնք ուղղված են կառավարման արդյունավետության բարձրացմանը, թիմային դինամիկայի կարգավորմանը և առաջնորդության ամրապնդմանը։
Մեր աշխատանքը հիմնված է գեշտալտ մոտեցման, կազմակերպական հոգեբանության և քոուչինգային տեխնոլոգիաների համադրության վրա՝ ապահովելով համակարգային և երկարաժամկետ արդյունք։
Անձնակազմի փափուկ հմտությունների զարգացման ծրագրեր
- Կազմակերպությունների համար մշակված կիրառական դասընթացներ՝ ուղղված հաղորդակցման, թիմային համագործակցության, էմոցիոնալ ինտելեկտի, սթրեսակայունության և առաջնորդական հմտությունների զարգացմանը։
- Ծրագրերը հարմարեցվում են կոնկրետ կազմակերպության մշակույթին և ռազմավարական նպատակներին։
Փափուկ հմտությունների գնահատման մեթոդաբանություն
- Մշակում և կիրառում ենք անձնակազմի փափուկ հմտությունների գնահատման գործիքակազմ։ Սա հնարավորություն է տալիս կազմակերպությանը ունենալ չափելի պատկեր աշխատակիցների զարգացման կարիքների վերաբերյալ։
Կազմակերպական մշակույթի ներդրում և զարգացում
- Աջակցում ենք կազմակերպություններին մշակույթի ձևավորման և փոփոխության գործընթացում։
Կազմակերպական ախտորոշում
- Դաշտի վերլուծություն, կառավարման գործընթացների ուսումնասիրություն և զարգացման ռազմավարության մշակում։
Առաջնորդության զարգացում
- Էմոցիոնալ ինտելեկտ, սթրեսակայունություն և դիալոգիկ առաջնորդություն։
Թիմային դինամիկա
- Խմբային գործընթացների կարգավորում և արդյունավետ համագործակցության ձևավորում։
Քոուչինգ ղեկավարների համար
- Անհատական և թիմային քոուչինգ՝ նպատակների հստակեցման և ռազմավարական որոշումների կայացման համար։

